dotland / mnemonic-kb-hy-r

Armenian Mnemonic R keyman keyboard layout

Geek Repo:Geek Repo

Github PK Tool:Github PK Tool

«Armenian Mnemonic R» Keyman ստեղնաշարը

    «Armenian Mnemonic R» ստեղնաշարը հնարավոր է տեղադրել Keyman հարթակի վրա։ Keyman-ը անվճար ու բաց կոդով ստեղնաշարի հարթակ է և հասանելի է հայտնի ՕՀ-երի համար, այդ թվում՝ Windows-ի, macOS-ի, Linux-ի, Android-ի, iOS-ի, և նաև Վեբի համար: Սակայն, մինչ տեղադրելը, ստեղնաշարը կարող եք փորձել վեբ-էջում։
    Այս ստեղնաշարը «Armenian Mnemonic» ստեղնաշարից տարբերվում է միայն T և P ստեղներով. այս ստեղնաշարի T ստեղնով մուտքագրվում է Տ տառը, իսկ P ստեղնով՝ Պ տառը։ Հայերեն տեքստի վերլուծությունը ցույց է տալիս, որ Տ և Պ տառերը հանդիպում են մոտ երկու անգամ ավելի հաճախ քան Թ և Փ տառերը։

    Այս ստեղնաշարը պարունակում է 18 բաղադրյալ (նաև՝ համր) ստեղներ. T t S s D d G g K k Z z C c ' " \ /, որտեղ T նույնն է ինչ Shift+t զուգակցությունը կամ հենց t ստեղնը Caps Lock ստեղնը միացրած։ Սեղմեք այս բաղադրյալ (համր) ստեղներից մեկը, այնուհետև մեկ այլ ստեղն՝ ցանկալի արդյունքը ստանալու համար: Օրինակ՝ սեղմեք T և ապա Բացատ՝  Տ տառը մուտքագրելու համար, սեղմեք T և այնուհետև s՝  Ծ տառը մուտքագրելու համար: Ստորև պատկերված է բաղադրյալ (համր) ստեղների կոմբինացիաների աղյուսակները.

Բացատ s S
t տ ծ ծ
T Տ Ծ Ծ
Բացատ z Z
d դ ձ ձ
D Դ Ձ Ձ
Բացատ h H
s ս շ շ
S Ս Շ Շ
g գ ղ ղ
G Գ Ղ Ղ
k կ խ խ
K Կ Խ Խ
z զ ժ ժ
Z Զ Ժ Ժ
c ց չ չ
C Ց Չ Չ
Բացատ w W e E r R t T p P j J c C < > [ ] - , . / o O
' ' և և է Է ռ Ռ թ Թ փ Փ ճ Ճ ծ Ծ ֊ ՚ · ՛ ° °
Բացատ w W e E r R t T p P j J c C < > [ ]
" " և և Է Է Ռ Ռ Թ Թ Փ Փ Ճ Ճ Ծ Ծ « »
Բացատ - = + / x 8 * T L E V A O B U C < > [ ] { }
\ \ ± ÷ ×
Բացատ - = ' " ; * L E V N 0 B U C < >
/ / ՟ ¬

    Հետևյալ նկարներում պատկերված է «Armenian Mnemonic R» ստեղնաշարը՝ տարբեր մոդիֆիկատոր-ստեղների սեղմման վիճակում, որոնցում բաց մոխրագույնով նշված են բաղադրյալ (համր) ստեղները։

Նկ. 1. «Armenian Mnemonic R» ստեղնաշարը

«Armenian Mnemonic R» ստեղնաշարը

Նկ. 2. «Armenian Mnemonic R» ստեղնաշարը Caps Lock ստեղնը միացրած

«Armenian Mnemonic R» ստեղնաշարը Caps Lock ստեղնը սեղմած

Նկ. 3. «Armenian Mnemonic R» ստեղնաշարը Shift ստեղնը սեղմած

«Armenian Mnemonic R» ստեղնաշարը Shift ստեղնը սեղմած

Նկ. 4. «Armenian Mnemonic R» ստեղնաշարը AltGr ստեղնը սեղմած

«Armenian Mnemonic R» ստեղնաշարը AltGr ստեղնը սեղմած

Նկ. 5. «Armenian Mnemonic R» ստեղնաշարը AltGr+Shift ստեղների զուգակցությամբ

«Armenian Mnemonic R» ստեղնաշարը AltGr Shift ստեղների զուգակցությամբ

Windows և Linux ՕՀ-երում AltGr ստեղնը (Alt Graph) աջ Alt ստեղն է, իսկ macOS ՕՀ-ում այդ ստեղնին համապատասխանում է ստեղնը (Option)։ Այլ ստեղնաշարներում, ինչպիսին են՝ «Armenian Phonetic» կամ «Armenian Typewriter», AltGr ստեղնով հնարավոր է մուտքագրել թվանշաններ, փակագծեր, շեղագծեր, իսկ AltGr+Shift ստեղների զուգակցությամբ՝ «US» ստեղնաշարի վրա գտնվող հատուկ սիմվոլները։

    «Armenian Mnemonic R» հպաստեղնաշարը սմարթֆոնների համար ունի այլ տեսք, քանի որ այս դեպքում չկան մոդիֆիկատոր-ստեղներ.

«Armenian Mnemonic R» հպաստեղնաշարը    «Armenian Mnemonic R» հպաստեղնաշարը Shift ստեղնը սեղմելուց հետո    «Armenian Mnemonic R» հպաստեղնաշարը Shift ստեղնը 2-րդ անգամ սեղմելուց հետո

«Armenian Mnemonic R» հպաստեղնաշարը թվային 1#֏ ստեղնը սեղմելուց հետո    «Armenian Mnemonic R» հպաստեղնաշարը թվային 1/2 ստեղնը սեղմելուց հետո

Որոշ ստեղների վրա կա կետ՝ ստեղնի վերևի աջ անկյունում: Սեղմած պահելով այդպիսի ստեղնի վրա՝ կարելի է մուտքագրել այլ սիմվոլներ, տառեր, նշաններ:

Արտահայտությունների օրինակներ

    Օրինակների պարզության համար կատարենք այսպիսի նշանակում. ը փոքրատառին կհամապատասխանի x ստեղնը, իսկ Ը մեծատառին՝ X ստեղնը, որը նույնն է ինչ Shift+x, այսինքն՝ Shift ստեղնը սեղմած պահած՝ x: Հետևյալ աղյուսակում ներկայացված են արտահայտություններ՝ համապատասխան ստեղների հաջորդականություններով։

Արտահայտությունը Ստեղների հաջորդականությունը
Պատերազմ և Խաղաղություն P a t e r a z m   ' w   K h a g h a g h u w ' t y u w n
Ծանր ժամանակներ T s a n r   z h a m a n a k n e r
Քաոս և Անդորր Q a u s     e w   A n d u r r
Ներկայի ուժը N e r k a y i   u w z h x
Անձրևը պետք է գա A n d z r e w x   p e t q   ' e   g a
Արշալույսի հմայությունը A r s h a l u w y s i   h m a y u w ' t y u w n x
Գեղատեսիլ ճապոնական թխկի G e g h a t e s i l   ' j a p u n a k a n   ' t k h k i
«Լույս» հրատարակչություն " < L u w y s " >   h r a t a r a k c h u w ' t y u w n
Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք. ' E ~ y ,   l a AltGr+' v   k e n a q ,   a k a AltGr+' n j   a r e q .
– Ինչո՞ւ է աղմկում գետը,– հարցրեց նե։ AltGr+-   I n c h u ? w   ' e   a g h m k u w m   g e t x , AltGr+-   h a r c r e c     n e :
Հարգանքով՝ Պողոս ՊՈՂՈՍՅԱՆ H a r g a n q u v ՝   P u g h u s     P U G H U S Y A N

    Նկատեք, որ Քաոս բառը մուտքագրելուց հետո սեղմվում է լրացուցիչ բացատ։ Դա անհրաժեշտ է, քանի որ S ստեղնը բաղադրյալ է, որը սեղմելուց հետո մուտքագրման համակարգը սպասում է այլ ստեղնի սեղմվելուն։ Այդ արտահայտությունում և կցագիրը հնարավոր է մուտքագրել  e w  ստեղների հաջորդական սեղմումով միայն այն դեպքում, եթե այդ հատկությունը միացրած է կարգավորումներից։ Այն մեծատառերը, որոնք մուտքագրվում են ' բաղադրյալ ստեղնով, հնարավոր է մուտքագրել երկու եղանակով. օրինակ՝ Է տառը կարելի է մուտքագրել կամ ' E, կամ " e ստեղների հաջորդականությամբ։ Ի դեպ, ՊՈՂՈՍՅԱՆ ազգանունը մուտքագրելիս, նախ և առաջ կարելի է միացնել Caps Lock ստեղնը, մուտքագրել ազգանունը, այնուհետև անջատել Caps Lock ստեղնը։

Տեղադրումը

Windows, macOS, Linux

    Տեղադրեք Keyman ծրագիրը Windows, macOS կամ Linux ՕՀ-ի վրա: Մկնիկի աջ կոճակով սեղմելով՝ խնդրագոտու վրա գտնվող Keyman պատկերակը՝ անցեք Configuration… բաժինը: Այնուհետև սեղմեք Install keyboard… կոճակը, ընտրեք նախորոք ներբեռնած hymr.kmp ֆայլը և սեղմեք Install կոճակը: Հաջող տեղադրումից հետո վերագործարկեք ՕՀ-ը, որից հետո կարող եք ընտրել  «Armenian Mnemonic R»  մուտքագրման լեզուն  +Բացատ  ստեղների զուգակցությամբ, որտեղ (Super) ստեղնը Windows ՕՀ-ում  Windows ստեղն (Windows) ստեղնն է, իսկ macOS ՕՀ-ում՝ (Command) ստեղնը։
    Windows ՕՀ-ում հնարավոր է առաջանալ խնդիր՝ կապված ոչ ակտիվ ստեղնաշարով մուտքագրման հետ: Այն շտկելու համար տեսանելի դարձրեք Keyman պատկերակը խնդրագոտու վրա, անջատեք տեքստային առաջարկների ընտրանքները ՕՀ-ի մուտքագրման կարգավորումներից և վերագործարկեք ՕՀ-ը:

Android, iOS

    Տեղադրեք Keyman հավելվածը Android կամ iOS ՕՀ-ի համար, բացեք հավելվածը, կարգավորումներ բաժնից ընտրեք նախորոք ներբեռնած hymr.kmp ֆայլը ( –› Settings –› Install Keyboard or Dictionary –› Install from local file ), և սեղմեք Install կոճակը: Նմանապես, տեղադրեք hy.kmp ֆայլը տեքստային առաջարկների համար:

Web

    «Armenian Mnemonic R» ստեղնաշարը կարող է ավելացվել ցանկացած վեբ-կայքում՝ ընդամենը մի քանի տող կոդով: Վեբ-էջի նմուշը գտնվում է այս պահոցում:

Կարգավորումները

    «Armenian Mnemonic R» ստեղնաշարն ունի կցագրեր մուտքագրելու հատկություն: Windows և Linux ՕՀ-երում այն հնարավոր է միացնել կամ անջատել գրաֆիկական ինտերֆեյսով՝ անցնելով  Configuration… –› Keyboard Layouts –› Armenian Mnemonic R –› Keyboard options….

Իսկ macOS, iOS, Android ՕՀ-երում կցագրերի մուտքագրումը հնարավոր է միացնել կամ անջատել.
    • ե ւ կից տառերի զույգի համար՝ մուտքագրելով  √ւ  (այսինքն՝  +V W),
    • մ ն, մ ե, մ ի, վ ն, մ խ կից տառերի զույգերի համար՝ մուտքագրելով  √մ  (այսինքն՝  +V M):

Հղումներ

  1.  Հայկական մնեմոնիկ ստեղնաշարի նախագիծը։
  2.  «Armenian Mnemonic» Keyman ստեղնաշարը։
  3.  Keyman Help – Armenian Mnemonic R Keyboard Help.
  4.  Русская мнемоническая раскладка клавиатуры.

About

Armenian Mnemonic R keyman keyboard layout

License:MIT License


Languages

Language:HTML 58.7%Language:PHP 41.3%